ԿարևորՀասարակություն

2024-ի մայիսից Բեռլին-Երևան-Բեռլին ուղիղ չվերթ կիրականացվի

2024թ. մայիսի վերջից կգործի Բեռլինից Երևան և հակառակ ուղղությամբ ուղիղ չվերթ, տեղեկանում ենք Գերմանիայում Հայաստանի դեսպանությունից։

«Բեռլինի Ներկայացուցիչների պալատի անդամ, պրոֆ. դոկտ. Մարտին Պեցոլդի և Միքայել Մինասյանի (Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա) հետ միասին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում բազմաթիվ քննարկումներ է ունեցել Eurowings-ի հետ և աշխատանք տարել, որպեսզի այս թռիչքային ուղին ներառվի ամառային չվերթների ցանկում: Ուրախ ենք հայտնել, որ քննարկումների արդյունքը դրական է:

Սա հնարավորություն կտա Հայաստանին կրկին ավելի տեսանելի դառնալ Բեռլինի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար, իսկ ուղիղ չվերթը անշուշտ կամրապնդի տնտեսական և սոցիալական կապերը։ Այսօրվանից թռիչքներ արդեն կարելի է ամրագրել 2024թ. մայիսի 31-ի և ավելի ուշ ամսաթվի համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Back to top button