ԿարևորՀասարակություն

ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար քաղաքացի ստացել է միանվագ դրամական աջակցությունը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության հերթական վճարման արդյունքում՝ 100 հազար դրամ միանվագ աջակցությունը վճարման է ուղարկել ընդհանուր առմամբ շուրջ 100 հազար անձի համար։

Վճարման գործընթացը շարունակվում է։

Աջակցությունից օգտվելու համար պարտադիր է, որ անձը հաշվառված լինի ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։

Անչափահաս երեխաներին հասանելիք աջակցության գումարը տրամադրվում է առցանց ներկայացվող դիմումի հիման վրա (հղումը՝ https://dimum.ssa.am/

Back to top button