
ԵՄ Խորհուրդն ընդգծել է իր շարունակական աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և հարատև խաղաղության հաստատմանը, որը հիմնված է ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքների վրա։
«Եվրոպական խորհուրդն ընդգծում է Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը, ներառյալ նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տները», — ասված է Խորհրդի հոկտեմբերի 26-ին և 27-ի նիստում ընդունված եզրակացություններում:
Այն աջակցում է Բրյուսելի կարգավորման գործընթացին և Կողմերին կոչ է անում ներգրավվել բարեխղճորեն և ավարտին հասցնել այս գործընթացը մինչև այս տարվա վերջ:




