ԿարևորՔաղաքական

ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը կոչ է արել ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր ներկայացուցիչներին

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը հրատապ քննարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի հարցով և հռչակագիր ընդունել, ասված է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության X ցոցանցի միկրոբլոգում։

Կոնգրեսը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունները և ափսոսանք հայտնել հումանիտար հետևանքների կապակցությամբ։ «Կոնգրեսը կոչ է արել ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր ներկայացուցիչներին, ողջունել է Հայաստանի ջանքերը», — ասված է հաղորդագրության մեջ:

Back to top button