ԿարևորՔաղաքական

Կանադացի երկու դիտորդ կմիանա ԵՄ առաքելությանը

Կանադան Հայաստան կուղարկի երկու դիտորդ, որոնք կմիանան ԵՄ առաքելությանը, այսօր Ջերմուկում լրագրողներին է ասել ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին այսօր առավոտյան այցելել է Հայաստանի Վայոց ձորի Ջերմուկ, որտեղ հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ առաքելության անդամների հետ, այցելել հայ-ադրբեջանական շփման գծի մարտական դիրքեր։

Հայաստանի զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սասուն Բադասյանը Կանադայի ԱԳ նախարարին է ներկայացրել օպերատիվ իրավիճակը և Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացումը։

Բադասյանը մանրամասնել է, որ Ադրբեջանն այդ տարածքում ներխուժել և գրավել է 7600 հա տարածք։
Այցի ավարտին նա հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ։

Back to top button