ԿարևորՔաղաքական

Վրաստան ժամանած Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարշելաձեն:

Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին:

Այցի շրջանակում նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը:

Back to top button