ԿարևորՔաղաքական

Դեսպան Մակունցը կոնգրեսական Ամի Բերային ներկայացրել է տարածաշրջանում կայուն խաղաղության կառուցման հիմնական սկզբունքները

Ի շարունակություն ԱՄՆ Կոնգրեսի հետ դեսպանության տարվող աշխատանքների՝ հոկտեմբերի 24-ին դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ամի Բերայի հետ (Կալիֆորնիա, դեմոկրատ)։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման հետևանքները, մասնավորապես ԼՂ հայերի էթնիկ զտմանը, նրանց տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր։

Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել այն հիմնական սկզբունքները, որոնց վրա պետք է կառուցվի տարածաշրջանում կայուն խաղաղությունը։

Back to top button