
Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-27-ը պաշտոնական այցով ժամանում է Հայաստանի Հանրապետություն:
Ֆրանսիայի մշակութային գործիչներից, արվեստագետներից և պատգամավորներից կազմված պատվիրակության ուղեկցությամբ նախարարը կայցելի Հայաստանի մի շարք խոշոր մշակութային վայրեր և հաստատություններ։ Նախարար Աբդուլ Մալակը կհանդիպի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին:
Նա նաև հանդիպումներ կունենա մշակութային հաստատությունների տնօրենների, մի շարք մշակութային գործիչների և կազմակերպությունների հետ, որոնք նպաստում են հայկական մշակույթի զարգացմանը և տարածմանը: Այցը առիթ է զարգացնելու Ֆրանսիայի և Հայաստանի միջև մշակութային համագործակցությունը, ինչպես նաև երկու նախարարների համար հայտարարելու նոր համագործակցությունների մասին՝ մասնավորապես կինոյի և մշակութային ժառանգության ոլորտներում:
Հոկտեմբերի 26-ին, Մշակույթի նախարարը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում:
Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակության կազմում են նաև Սենատի պատգամավոր, ԱԺ բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը, պատգամավոր Անն Ժընըտեն, Եվրախորհրդարանի պատգամավոր Լորանս Ֆարան, Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Լորանս դե Կարը, ֆրանսահայ արվեստագետներ և մշակույթի ոլորտի այլ ներկայացուցիչներ:




