ԿարևորՏնտեսական

Սաուդյան Արաբիայի THIQAH ընկերության հետ պայմանավորվածություններ են ձեռքբերվել համատեղ պիլոտային ծրագրի ուղղությամբ

Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հոկտեմբերի 24-ին Սաուդյան Արաբիայի THIQAH ընկերության հրավերով Ալ-Ռիադ քաղաքում մասնակցել է «Ապագա ներդրումային նախաձեռնություն» (Future Investment Initiative) միջոցառմանը։

Միջոցառման շրջանակում Նարեկ Տերյանը հանդիպումներ է ունեցել THIQA ընկերության գործադիր տնօրրինության ներկայացուցիչների հետ։ Ընկերությունն առաջարկում է թվային փոխակերպում և թվային լուծումներ կառավարության համար։

Հանդիպմանը քննարկվել են THIQA-յի հետ հնարավոր նախագծերը, և պայմանավորվածություններ են ձեռքբերվել համագործակցել համատեղ պիլոտային ծրագրի ուղղությամբ:

Նարեկ Տերյանը հանդիպել է նաև անշարժ գույքի EMAAR ընկերության բիզնեսի զարգացման պատվիրակության հետ։ Նախարարի տեղակալը համառոտ ներկայացրել է Հայաստանի ներրումային միջավայրը, գործող խոշոր ներդրումային ծրագրերը, որոնց շրջանակում հնարավոր է ծավալել արդյունավետ համագործակցություն։

Back to top button