ԿարևորՔաղաքական

ՀՀ փոխվարչապետը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ հետ համագործակցությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Մըքիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ Կառավարությունից:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ հետ համագործակցությունը Հայաստանի համար կարևոր ոլորտներում՝ մասնավորապես ընդգծելով տնտեսության զարգացման և ժողովրդավարության ամրապնդման ուղղությունները:

Փոխվարչապետը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերի հիմնարար կարիքների բավարարման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող ծրագրերը և առաջիկա անելիքները:

Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները և Հայաստանի առջև ծառացած արդի մարտահրավերները: 

Back to top button