ԿարևորՏնտեսական

Իրանը Հայաստանի հետ առևտրային գործարքներում կանցնի ազգային արժույթով հաշվարկի, Ռուսաստանի հետ՝ կզրոյացնի մաքսատուրքերը

Մոտ ժամանակներս Իրանը Ռուսաստանի, Հայաստանի և Բելառուսի հետ առևտրային գործառնություններում կանցնի ազգային արժույթով հաշվարկի, իսկ մաքսային սահմաններն ամբողջությամբ բաց կլինեն այդ երկրներից ապրանքների ներմուծման համար, հոկտեմբերի 22-ին հայտարարել է Ռուս-իրանական համատեղ առևտրական պալատի մասնակից Քամբիզ Միրքազեմին, հայտնում է IRNA գործակալությունը:

Նրա խոսքով՝ Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են 2024 թվականի մարտին հանել երկու երկրներից ապրանքների ներմուծման մաքսատուրքերը։

«Մինչև տարեվերջ Իրանի և Ռուսաստանի միջև մաքսային տուրքերը կհանվեն»,- ասել է Միրքազեմին:

Back to top button