
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Միգրացիայի թեման լուսաբանող լրագրողների համար հայտարարված ծրագրի շրջանակներում «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» վերջերս հյուընկալել էր Բելգիայի ներքին գործերի նախարարության ներգաղթի վարչության փորձագետ Քեթի Վերսելենին, ով ներկայացրել է դեպի եվրոպական երկրներ միգրացիոն հոսքերի վիճակագրությունը: Բելգիացի փորձագետը ներկայացրել է թվեր, փաստեր, որոնք վերաբերում են հատկապես մեր հայրենակիցներին: Նշենք, որ ծրագիրը «Միգրացիայի կողմնացույց» տեղեկատվական արշավի մասն է, որն անցկացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում:
Քեթի Վերսելենը Բելգիայի ներքին գործերի նախարարության ներգաղթի վարչության փորձագետ է: Աշխատում է Բալկանյան երկրներից, Վրաստանից և Հայաստանից ներգաղթողների հետ: Ուսումնասիրում է նշված երկրներից Բելգիա անօրինական միգրացիոն հոսքերի դինամիկան, մասնակցում անօրինական միգրացիան կանխարգելող իրազեկման արշավներին, միջազգային համագործակցության ծրագրեին: Բելգիացի փորձագետն իր խոսքում նախ նշում է, որ ապաստան փնտրող հայերը բավականին սխալ պատկերացումներուվ են մեկնում Եվրոպա: Նրանք ակնկալում են երկարաժամկետ կացության, աշխատանքի իրավունք ու ֆինասական աջակցություն:
«Սակայն, Բելգիայում , օրինակ, նրանց տրամադրովում է միայն նյութական օժանդակություն»,-ասում է Քեթի Վերսելենը հավելելով, որ Բելգիայից ապաստան հայցող հայաստանցիների դիմումների 99 տոկոստը մերժում է ստանում.«Եթե 2009-ին հայաստանցիներից ստացված դիմումների թիվը 1500 էր և ապաստան հայցողների թվով Հայաստանը գտնվում էր առաջին տասնյակում, ապա 2013-ին ՝այդ թիվը զգալիորեն նվազեց և մենք ունեինք 500 դիմում ՀՀ քաղաքացիներից:
Ըստ փորձագետի Հայաստանը դիտարկվում է որպես ապահով երկիր, որի քաղաքացիներն այլ երկրներից ապաստան հայցելու հիմքեր չունեն: Այն վտանգավոր երկիր չի համարվում, ինչպես օրինակ Սիրիան, որի ապաստան հայցող քաղաքացիների դիմումների 95 տոկոսը դրական պատասխան է ստանում: Ընդունված միջազգային նորմերի համաձայն օրարերկրացուն մուտքի իրավունքի տրամադրումը համարվում է տվյալ երկրի ինքիշխան իրավունքներից մեկը, և այն օտարերկրացիները, որոնք այդ երկրի օրենսդրությամբ սահմանված կանոնները խախտելով մուտք են գործում կամ գտնվում են այնտեղ, համարվում են անօրիանկան միգրանտներ: Ինչպիսի խնդիրների են բախվում այս կարգավիճակում հայտնված մարդիկ, այդ թվում և մեր հայրենակիցները, որոնց թիվն իրականում բավականին մեծ է.«Անօրինական միգրանտը չունի աշխատանքի իրավունք, կարող է թրաֆիքինգի զոհ դառանալ: Նրան շարունակ հետապնդում է ոստիկանության կողմից հայտնաբերվելու վախը»:
Որոշ երկրներ ապաստանի հայցադիմումներ են ընդունում նաև արդեն իրենց երկիր մուտք գործած և այնտեղ անօրինական բնակվող օտարերկրացիներից, ինչը վերջիններիս կողվից դիտվում է որպես իրենց անօրինական վիճակը օրինականացնելու լավ հնարավորություն: Զարգացող երկրների, այդ թվում և Հայաստանի հազարավոր քաղաքացիներ փորձում են օգտագործել այս ճանապարհը բարեկեցիկ արևմտյան երկրներում հայտնվելու նպատակով: Հայցի դիտարկման ու բողոքարկման ընթացքում մեր հայրենակիցները տարիներ շարունակ բնակվում են այդ երկրում: Հաճախ տպավորություն է ստեղծվում, որ նրանք այնտեղ հաստատվել ու բնակվում են օրինական ճանապարհով: «Բայց դա միայն սխալ տպավորություն է, ոստիկանության կողմից հայտնաբերվելու դեպքում նրանք բոլորն էլ վերադարձվում են իրենց երկիր»,-ասում է եվրոպացի փորձագետը: Նրա տվյալներով Եվրամիության երկրներում ամեն տարի 500 հազար անօրինական միգրանտ է բացահայտվում:




