ԿարևորՄշակույթ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո միջազգային համաժողով՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո Երևանում՝ նոյեմբերի 2-3-ը անցկացվելու է միջազգային համաժողով՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին։ Հոբելյանական ծրագրերը՝ Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում, շարունակում են նորովի բացահայտել և վերագնահատել հարյուրամյա հայկական կինոժառանգությունը, կինոյի պատմության փուլերն ու դրանց կարևորությունը համաշխարհային կինոյի ներկապնակում։

Կարևոր այս կինոմիջոցառումն իրականացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Համաժողովին իրենց մասնակցությունն են ունենալու աշխարհի տարբեր երկրների՝ Եվրոպայի և Ասիայի, ոլորտի առաջատար մասնագետներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իրանից, Ռուսաստանից, Վրաստանից, Լեհաստանից և այլն։

Համաժողովի նպատակն է մեկտեղել արտերկրի և հայրենական կինոոլորտի ներկայացուցիչներին, կինոյի պատմաբաններին, կինոգետներին և ոլորտն ուսումնասիրող մասնագետներին՝ քննարկելու կինոյի զարգացման, պահպանման ու տարածման նորագույն ուղիները նոր դարշրջանում և ժամանակակից կինոյի զարգացման և տարածման, համարտադրության խնդիրները:

Back to top button