
ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին նախատեսված հանդիպմանը կքննարկեն Հայաստանին տրամադրվող օգնությունը և ԵՄ-ին նրա մոտեցման ահրցերը։ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան:
«Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանին, մենք ցանկանում ենք ամրապնդել նրա կայունությունը, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, մենք ցանկանում ենք Հայաստանին մոտեցնել ԵՄ-ին»,- ասել է նա։




