ԿարևորՔաղաքական

Ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված  Հանրապետությունը․ Շահրամանյան

Ես շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց այն ինչ պետք է ասեմ, շատ մեծ վտանգներ է պարունակում և՛ Հայաստանի, և՛ Ացախի հետագա ճակատագրի համար, ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց հավաքված արցախցիներին ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Մենք բոլորս էլ շատ դժվար վիճակում ենք, հիմա ինչ կատարվում է այստեղ, ավելի է ծանրացնում մեր վիճակը։ Ես ուզում եմ բոլորիդ վստահեցնել՝ այստեղ ես թշնամի չունեմ, մեր թշնամին մեկն է։ Ես պատասխանատու եմ իմ արած բոլոր քայլերի համար՝ ձեր ու ձեր ընտանիքների առաջ»,- նշել է Շահրամանյանը։

Նրա խոսքով՝ մենք ՀՀ-ի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք։

«Պատրաստ եմ հանդիպել բոլորիդ հետ քննարկել այն հարցերը, որոնց համար դուք ինձ մեղադրում եք, ինչ հարցեր ուղղում եք»,- ասել է Շահրամանյանը։

Նա հայտնել է, որ ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված  Հանրապետությունը։ Հարցերի պատասխանները, ըստ Շահրամանյանի՝ տալու է Հ1-ի տաղավարում։

«Առաջիկայում անդրադառնալու եմ այս բոլոր հարցերին։ Թող ոչ ոքի մոտ կասկած չլինի, որ եթե մենք իմանայինք, որ կարող ենք հաղթել, մինչև վերջ չէինք գնա, մենք խնայել ենք մեր տղաների, քաղաքացիական տղաների կյանքը։ Եթե մեկ ժամ հետ կանգներ պատերազմը, կմտնեին քաղաք»,- ասել է Շահրամանյանը։

Back to top button