ԿարևորՔաղաքական

Չեխիայի Սենատը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ բոլոր տեսակի բռնությունները դատապարտող բանաձև է ընդունել

Չեխիայի Սենատը հոկտեմբերի 18-ին բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղում հայերի հումանիտար կարիքների և իրավիճակի վերաբերյալ, որը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ բռնության բոլոր ձևերը և կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին հարգել միջազգային մարդասիրական իրավունքի հիմնական նորմերը, հայտնում են Չեխիայում Հայաստանի դեսպանությունից։

Բանաձևը կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ միջազգային դիտորդների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ տեղի բնակչության նկատմամբ վերաբերմունքը վերահսկելու համար, կոչ է անում բոլոր ներգրավված կողմերին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող մշակութային և պատմական հուշարձանները վնասելուց և պահպանել համաշխարհային մշակութային ժառանգությունը։

Սենատորներն ընդգծում են տարածաշրջանի տուժած մարդկանց մարդասիրական օգնության և աջակցության տրամադրման կարևորությունը, կոչ են անում Չեխիայի կառավարությանն իր հնարավորությունների սահմաններում պատրաստ լինել օգնություն ցուցաբերել, հատկապես առավել խոցելի խմբերին, ինչպիսիք են երեխա ունեցող մայրերը և առանց ուղեկցության երեխաները:

Back to top button