
Հայաստանի ու Լիտվայի վարչապետները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
ԵՄ-ում Հայաստանի վստահելի գործընկերներից է՝ կառավարությունում հայտարարել է Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը Լիտվայի վարչապետին ներկայացրել է տարածաշրջանում հաստատված իրավիճակը, ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտումների ու 100 հազար հայերի փախստական դառնալու փաստը, ներկայացվել է նաև նրանցհ րատապ կարիքները բավարարելուն ուղղված ՀՀ կառավարության քայլերը։ Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Լիտվայի կառավարությանն ու ԵՄ-ին՝ հումանիտար իրավիճակին արագ արձագանքելու և ֆինանսական աջակացություն տրամադրելու համար։
Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրեջանի նախագահի հետ հանդիպումներում ըստ էության ձևավորվել է խաղաղության և հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ , որն արտահայտվել է նաև Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ՝ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վերահաստատում են Լիտվայի աջակցությունը տարածքային ամբողջականությանը՝ հայտարարել է Լիտվայի վարչապետ Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն։ Հայաստանի համար մարտահրավերներով լի ժամանակներ են՝ ասել է Լիտվայի վարչապետը:




