
Ստամբուլում (Կ. Պոլսում) տեղի է ունեցել ճարտարապետության դոկտոր պրոֆեսոր, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար Աշոտ Գրիգորյանի «Ինտերիերի և էքստերիերի ճարտարապետությունը Պալյանների ստեղծագործություններում» գրքի շնորհանդեսը, հայտնում են թանգարան-ինստիտուտից։
Թուրքերեն թարգմանության մեջ հիմնականում պահպանվել են հայերեն հրատարակության կառուցվածքը և բովանդակությունը:
Իսկ այս հրատարակության համար հիմք է հանդիսացել հեղինակի կողմից 2017 թվականին Երևանում տպագրված «Հայոց ազգին պարտեզի գանձերը. Պալյաններ» գիրքը:




Շնորհանդեսին եղել են թուրք զբոսավարներ ևս, որոնք իրենց էքսկուրսիաներում սկսել են խոսել Պալյանների հայ լինելու, քաղաքի հայկական հետքի մասին:
«Օգտվում են այս գրքից, կարդացել էին, տալիս էին հետաքրքիր հարցեր, ինչը շատ ողջունելի է»,- ասում է Գրիգորյանը:
Տպագրված այս գիրքը լավ նվեր ու հնարավորություն է թուրքերեն կարդացող ընթերցողների լայն շրջանակի համար՝ ծանոթանալու հայ ստեղծագործ մտքի, հայ բազմաշնորհ վարպետների, ճարտարապետների և արվեստագետների հսկայական ներդրումներին Թուրքիայում:
Լուսանկարներում Թուրքիայում լույս տեսնող հայալեզու և թուրքալեզու թերթերի հոդվածներից հատվածներ են, որոնք պատմում են գրքի շնորհանդեսի և Գրիգորյանի այցի մասին




