ԿարևորՔաղաքական

ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդում կքննարկվեն Հայաստանի և Ադրբեջանի շուրջ զարգացումները

Եվրոպական Միության Արտաքին հարաբերությունների խորհրդում հոկտեմբերի 23-ին տեղի կունենա քննարկում Հայաստանի և Ադրբեջանի շուրջ զարգացումների վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունից՝ մանրամասնելով, որ խորհրդի նիստը կղեկավարի Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, մտքեր կփոխանակվեն Հայաստանի և Ադրբեջանի շուրջ զարգացումների վերաբերյալ։

Back to top button