ԿարևորՀասարակություն

Պեղումներ են իրականացվել «Դալմայի այգիներ» կոչվող հնավայրի հնձաններից մեկում

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, մասնավորի հետ համագործակցությամբ, օգոստոս-սեպտեմբեր ամիսներին պեղումներ իրականացրեց «Դալմայի այգիներ» կոչվող հնավայրի՝ 19-րդ դ. առաջին քառորդում կառուցված հնձաններից մեկում (հնագետ՝ Արման Նալբանդյան):

Կառույցն ամբողջությամբ ծածկված էր փլատակներով և աղբով: Աշխատանքների ընթացքում ոչ միայն մաքրվել է հնձանն ու հեռացվել են հարյուրավոր թափված քարեր, այլև պեղվել է անխաթար մնացած մշակութային շերտը, որի արդյունքում հնձանի ներսում բացվել են կրասվաղ հատակը, գինին պահելու հորը, տաքարը, առվակոսը և, հավանական է, նաև առագաստը: Գտնվել են 18-20-րդ դդ. խեցեղենի բազմաթիվ բեկորներ, այդ թվում՝ ջնարակված, մետաղական տարբեր առարկաներ:

Առաջիկայում նախատեսվում են հնձանի վերականգնման աշխատանքներ։

Back to top button