ԿարևորՔաղաքական

ԵՄ-ն անվերապահորեն աջակցում է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Մեցոլա

ԵՄ-ն անվերապահորեն աջակցում է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ ասել է ԵՄ խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։

«Մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք ազնիվ և արդար խաղաղ բանակցությունների վրա, կոչ ենք անում հարգել հայերի իրավունքներն ու անվտանգությունը ԼՂ-ում։

Միջազգային հանրության ակտիվ մասնակցությունը և ԼՂ-ում բնակվող հայերի համար միջազգային երաշխիքները կարող են օգնել խաղաղությանն ու հաշտեցմանը։ Մենք հավատարիմ ենք մնում բոլոր այն ջանքերին, որոնց նպատակն է ՀՀ-ի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը՝ հիմքում ունենալով ՀՀ-ի ու Ադրբեջանի անկախության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության ճանաչումը»,- ասել է Մեցոլան։

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել և իր ու Հայաստանի ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական ակտի առիթով։

«Անձամբ իմ, Հայաստանի կառավարության, Հայաստանի ժողովրդի անունից ուզում եմ ցավակցություն հայտնել Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական ակտի առիթով և դատապարտել այդ ահաբեկչությունը։ Ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել բոլոր տուժածներին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև
Close
Back to top button