ԿարևորՀասարակություն

Թել Ավիվից Երևան է տեղափոխվել 149 հայ

Վերջնական տվյալներով՝ երկուշաբթի օրը Թել Ավիվից Երևան է տեղափոխվել Հայաստանի Հանրապետության 149 քաղաքացի և հայազգի անձինք, այդ թվում՝ երեխաներ, հայտնում է ԱԳՆ-ն։

Հայաստանի կառավարության կողմից կազմակերպված թռիչքին ի սկզբանե գրանցվել էր 190 անձ. «Հաշվի առնելով անվտանգության հանգամանքները, անհրաժեշտության դեպքում արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին կապ հաստատելու պարտականությունը, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիների և Իսրայելում բնակվող հայերի խնդրանքները, ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել կազմակերպել հատուկ չվերթ՝ նրանց Թել Ավիվից Երևան տեղափոխելու համար»,- X-ի հաղորդագրության մեջ հայտնել էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Կարդացեք նաև

Back to top button