ԿարևորՀասարակություն

Գործարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը

Գործարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը, որտեղ այս պահին հասանելի է ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում առկա 1422 ուսուցչի թափուր աշխատատեղ:

Հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար, իսկ որոշ մարզերի՝ Սյունիքի, Վայոց Ձորի հանրակրթական ուսհաստատություններում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքներում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան և Բերդ համայնքներում աշխատանքի անցնելու դեպքում 30 տոկոս հավելավճարից բացի կունենան նաև ամենամսյա 50 հազար դրամ լրավճար:

Ինչպե՞ս պետք է ՀՀ մարզեր ուսուցիչների գործուղման համակարգում գրանցվեն և հայտ ներկայացնեն Հայաստանում բնակվող ուսուցիչները՝ ներկայացված է ըստ քայլերի հաջորդականության.

Քայլ 1․ Համակարգի (https://kadrer.emis.am) գլխավոր էջում սեղմեք «Մուտք» կոճակը (Նկար 1):

Նկար 1․

Կբացվի նոր էջ, որտեղ հնարավոր է իրականացնել գրանցումը (Նկար 2)։

Նկար 2․

Քայլ 2․ Գրանցման էջի «Ստեղծեք Ձեր հաշիվը» դաշտում մուտքագրեք Ձեր ՀԾՀ-ն (Հանրային ծառայությունների համարանիշը) և սեղմեք սլաքի կոճակը (Նկար 3)։

Նկար 3

Էջի թարմացման արդյունքում «Ստեղծեք Ձեր հաշիվը» դաշտում կերևա ոչ միայն մուտքագրված ՀԾՀ-ն, այլև Ձեր անուն-ազգանունը։ Կպատկերվեն նոր դաշտեր նաև էլ․փոստն ու հեռախոսահամարը լրացնելու համար (Նկար 4)։

Նկար 4․

Բոլոր դաշտերը լրացնելուց հետո սեղմեք «Գրանցում» կոճակը։

Էկրանին կպատկերվի հաղորդագրություն այն մասին, որ գաղտնաբառը ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել Ձեր էլ․ փոստի հասցե (Սեղմեք OK կոճակը)։

Քայլ 3․ Մուտք գործեք այն էլ․փոստ, որի հասցեն գրանցել եք համակարգում։ Մուտքային հաղորդագրությունների մեջ կտեսնեք Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից ստացված նամակը, որտեղ Ձեր գաղտնաբառն է (Նկար 5)։

(Նամակը չգտնելու դեպքում այն փնտրեք նաև spam դաշտում)

Նկար 5.

հաստիքներին (Նկար 9)։ Սեղմելով «Դիտել» կոճակը՝ կարող եք տեսնել այն բոլոր պահանջները, որոնց պետք է բավարարեք դիմելու համար։

  • Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող այլ փաստաթղթեր (դիմումատուի ցանկությամբ)։

Քայլ 4․ Համակարգի գլխավոր էջի «Մուտք» դաշտում մուտքագրեք այն ՀԾՀ-ն, որով գրանցվել եք և գաղտնաբառը, որն ստացել եք էլ․ փոստին (Նկար 6)։ Սեղմեք «Մուտք» կոճակը։

Նկար 6․

Կբացվի Ձեր անձնական էջը, որտեղ կերևան անձնական տվյալներ, կցված փաստաթղթեր, հետագայում նաև ներկայացված հայտեր։

Քայլ 5․ «Կառավարման վահանակ» դաշտում ընտրեք «Իմ էջը»։ Կերևան Ձեր լուսանկարը, ՀԾՀ-ն, էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը։ Այս էջում (Նկար 7) կարող եք կցել նաև փաստաթղթեր։

Նկար 7.

Քայլ 6․ «Իմ էջը» դաշտում փաստաթուղթ կցելու համար անհրաժեշտ է սեղմել «Տեղադրել» կոճակը, այնուհետև Ձեր համակարգչից ներբեռնել անհրաժեշտ փաստաթուղթը (Նկար 8)։

Անձնական էջում հնարավոր է կցել հետևյալ փաստաթղթերը՝

  • Բարձրագույն կրթության դիպլոմի բնօրինակի տեսաներածված տարբերակը,
  • Անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակի տեսաներածված տարբերակը,
  • Ինքնակենսագրություն,
  • Բնութագիր նախկին աշխատավայրից (առկայության դեպքում),
  • Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող այլ փաստաթղթեր (դիմումատուի ցանկությամբ)։

Նկար 8․

Քայլ 7․ Ձեր անձնական էջից մուտք գործեք kadrer.emis.am հարթակ:

Քայլ 8․ Ծանոթացեք ներկայացված թափուր հաստիքներին (Նկար 9)։ Սեղմելով «Դիտել» կոճակը՝ կարող եք տեսնել այն բոլոր պահանջները, որոնց պետք է բավարարեք դիմելու համար։

Նկար 9

Քայլ 9․ Սեղմեք «Դիմել հայտ» կոճակը (Նկար 10)։ Ձեր հայտն ուղարկված է։ Այն կարող եք գտնել նաև կառավարման վահանակի «Իմ հայտերը» ենթաբաժնում (Նկար 11)։

Նկար 10․

Նկար 11․

Քայլ 10. 10 օրվա ընթացքում կարող եք հայտը չեղարկել, հետո կրկին դիմել, սակայն 2 հայտ չեղարկելու դեպքում, նորից դիմելու հնարավորություն չեք ունենա:

Քայլ 11․ Հետևեք հայտի/հայտերի ընթացքին «Իմ հայտեր» ենթաբաժնում։ Ձեր հայտն ընդունելու կամ մերժելու իրավասությունը վերապահված է ԿԳՄՍ նախարարությանը։

Եթե ներկայացրել եք մի քանի հայտեր, նախարարության կողմից դրանցից որևէ մեկի հաստատման պարագայում, մյուսներն ավտոմատ կերպով կչեղարկվեն և այլևս չեն երևա «Իմ հայտեր» ենթաբաժնում։

Հայտի մերժման պարագայում դրա կողքին կպատկերվի «Չեղարկված է ադմինիստրատորի կողմից» (Նկար 12) հաղորդագրությունը։

Նկար 12․

Եթե հայտը հաստատվի, նույն տեղում կտեսնեք «Ընդունված է» հաղորդագրությունը։

Back to top button