ԿարևորՀասարակություն

Թափուր աշխատատատեղեր ու առաջարկներ․ որտե՞ղ աշխատանք փնտրեն Արցախից բռնագաղթածները

ՀՀ-ում այս պահին 4852 թափուր աշխատատեղ կա, մինչդեռ սեպտեմբերի 1-ի դրությամբ, երբ դեռ Արցախի բնակիչները բռնի չէին տեղահանվել, միասնական սոցիալական տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է շուրջ 64 հազար մարդ։ Ամփոփված այլ տվյալներ դեռ չկան։

Թափուր աշխատատեղերի 95 տոկոսի առաջարկը մասնավոր հատվածից է եկել։ Արցախից բռնի տեղահանվածների համար առաջարկվող կոնկերտ ծրագրեր այս պահին չկան։ Դրանք մշակվում են։ Բայց նրանց աշխատանքային խնդիրներն ըստ որոշ մասնագիտությունների փորձում է նաև պետությունը հոգալ՝ շրջաբերականներ իջեցնելով կրթության ու առողջապահության ոլորտներ։ ՊՆ-ում ու իրավապահ համակարգերում նույնպես համապատասխան մասնագետներին ներառելու հայտարարություն է արվել։

Բռնի տեղահանված արցախցիների կեցավայրերի հարցերը լուծելուց հետո ամենակակարևոր խնդիրը փախստականներին աշխատանքով ապահովելն է։  Նրանց մի մասը զբաղվածության հարցը փորձում է ինքնուրույն լուծել։ Հատկապես սոցիալական ցանցերում արդեն բազմաթիվ հայտարարույթւոններ կան՝ արցախյան փախլավայի, ժենգյալով հացի պատրաստման բիզնես սկսելու մասին։

Մի մասն էլ, ինչպես «Ռադիոլուրի» զրուցակից Ռաֆայել Բալայանն է, պատրաստվում է գյուղատնտեսությամբ զբաղվել․ «Լոռու մարզում ման եմ եկել՝  հարմար տեղ ճարեմ, էնտեղ գյուղատնտեսությամբ զբաղվեմ։ Ես ինչ գործ ունեմ քաղաքի մեջ»։

Բայց բռնի տեղահանվածների աշխատանքային խնդիրներն ըստ որոշ մասնագիտությունների փորձում է նաև պետությունը լուծել՝ շրջաբերականներ իջեցնելով կրթության ու առողջապահության ոլորտներ։ ՊՆ-ում ու իրավապահ համակարգերում համապատասխան մասնագետներին ներառելու հայտարարություն նույնպես արվել է։

Բայց այսքանը բավարար չէ, որ բռնի տեղահանվածներն ամբողջությամբ ներգրավվեն աշխատաշուկայում։ Նրանց մի մասը գործ է փնտրում աշխատանքի տոնավաճառներում․

«Արցախում աշխատել եմ Ստեփանակերտում, որպես վարորդ։ Պետք է մի բան գտնեմ։ Ես մտավոր աշխատանք եմ փնտրում»։

ՀՀ-ում այս պահին 4852 թափուր աշխատատեղ կա, մինչդեռ սեպտեմբերի 1-ի դրությամբ, երբ դեռ Արցախը չէր հայաթափվել, միասնական սոցիալական տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է ավելի քան 64 հազար մարդ։ Ամփոփված այլ տվյալներ դեռ չկան։ Թափուր աշխատատեղերի 95 տոկոսի առաջարկը մասնավոր հատվածից է եկել։ Ըստ տնտեսության ճյուղերի՝ գործ փնտրողների աշխատանքի տեղավորման բաշխվածության ամենամեծ տեսակարար կշիռը կազմել է արդյունաբերության՝ 20.1%, մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման՝ 18.5%, սպասարկման այլ ծառայությունների՝ 19.8%, կրթության՝ 7.9% և 33.7%-ն՝ այլ ոլորտներում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործատուների հետ համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Հրայր Հակոբյանն ասում է, որ տվյալները հավաքվում են՝ ըստ միգրացիայի ու քաղաքացիության ծառայության հաշվառման, ինչպես նաև միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում գրանցվող բռնի տեղահանվածների․

«Նաև հավաքել ենք որոշակի տեղեկություններ նրանց մասին, ովքեր պատրաստակամ են աշխատանքի անցնելու համար։ Նրանց ուղորդել ենք միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։ Տեղեկությունների հիման վրա հրավիրել ենք տարածքային կենտրոններ, մի մասն արդեն հաշվառվել է, մյուսներին սպասում ենք, որ դիմեն ու ստանան խորհրդատվություն։ Խորհրդատվության մեջ մտնում է նաև աշխատաշուկայի պահանջները՝ ոլորտները, գործատուները ովքեր են»։

Աշխատավարձի չափը կախված է աշխատանքային փորձից, մասնագիտական ունակությունից, հմտություններից։ Թե քանի բռնի տեղահանված է աշխատանք գտել, տվյալ չկա, բայց պաշտոնյան վստահեցնում է, որ աշխատանք գտնողներ եղել են։

Ընդհանուր առմամբ՝ մի քանի ծրագիր է գործում, որոնց կարող են դիմել բռնի տեղահանվածները։ 2016, 2020, 2022 թվականենրի ռազմական գործողությունների մասնակցած անձանց համար գործող ծրագրին կարող են նաև բռնի տեղահնվածները դիմել։ Ծրագիրն ունի երեք բաղադրիչ՝ մասնագիտական ուսուցում, գործատուի միանվագ փոխհատուցում, աշխատանքային փորձ․

«Առաջին բաղադրիչը՝ ուսուցումը, ենթադրում է, որ մասնագիտական ուսուցման մեջ ընդգրկվողը կրթաթոշակ է ստանում՝ նվազագույն աշխատավարձի կեսի չափով։ Փոխհատուցվում է գործատուին կամ ուսուսուցումը կազմակերպող հաստատությանը 50 հազար դրամ, հետագայում, եթե աշխատանքի են տեղավորում, փոխհատուցում են եկամտային հարկը»։

Մասնագիտական վերապատրաստման կարճաժամկետ ու երկարաժամկետ առաջարկներ մշակվում են, ասում է Հրայր Հակոբյանը՝ այս պահին դեռ մանրամասներ չներկայացնելով։

 

Back to top button