
Իսրայելը Գազայի հյուսիսում գտնվողներին (մոտ 1,1 միլիոն մարդ) նախազգուշացրել է առաջիկա 24 ժամվա ընթացքում տեղափոխվել Գազայի հարավ՝ հայտնում է ՄԱԿ-ը։
Իսրայելի զինվորականներն ուղղակիորեն Գազա քաղաքի բնակիչներին ասել են, որ հեռանան իրենց «անվտանգության և պաշտպանության» համար, քանի որ Իսրայելը ուժեր է կուտակում են սպասվող ցամաքային հարձակումից առաջ:
ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել հետ կանչել հրամանը՝ պնդելով, որ պաղեստինցիների համար «անհնար է» այն ամբողջությամբ կատարել։
«ՄԱԿ-ը անհնար է համարում, որ նման շարժումը տեղի ունենա առանց մարդասիրական կործանարար հետևանքների»,- ասված է ՄԱԿ-ի հայտարարության մեջ:
ՀԱՄԱՍ-ն առևանգել է առնվազն 150 մարդու և տարել Գազա՝ շաբաթավերջին Իսրայելի վրա հարձակումների ժամանակ, որոնց զոհ է դարձել 1300 մարդ:
Ավելի քան 1400 մարդ է զոհվել Գազայում Իսրայելի կողմից պատասխան օդային հարվածներից հետո՝ հայտնում են պաղեստինցի առողջապահական ոլորտի պատասխանատուները:
Ռմբակոծությունը տեղի է ունենում ամբողջական շրջափակման պայմաններում, երբ վառելիքը, սնունդն ու ջուրը սպառվում են: Իսրայելն ասում է, որ չի վերացնի սահմանափակումները, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ազատել բոլոր պատանդներին:




