ԿարևորՄշակույթ

Կներկայացվի «Տարվա եղանակները» և բլյուզ» խորագրով համերգային ծրագիրը

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 19։30-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ՝ ներկա գտնվելու «Տարվա եղանակները» և բլյուզ» խորագրով համերգին։

Ծրագրում կհնչեն ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Գլազունովի «Տարվա եղանակները» բալետային երաժշտությունը‚ որը հիմնված է բնության հավերժական շրջապտույտի վրա‚ ինչպես նաև ամերիկացի կոմպոզիտոր Ջորջ Գերշվինի «Ամերիկացին Փարիզում» սիմֆոնիկ պոեմը և «Ռապսոդիա բլյուզի ոճով» ստեղծագործությունը՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար։

Որպես մենակատար ելույթ կունենա իտալացի հայտնի դաշնակահար Ջուլիանո Մացցոկանտեն։ Համերգը կղեկավարի իտալացի դիրիժոր Էպիֆանիո Կոմիսը։

Back to top button