
Երևանի քաղաքապետարանի նորընտիր ավագանու հատուկ նիստում այսօր տեղի կունենա Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդման հանդիսավոր արարողությունը:
Արարողությանը մասնակցում են տարբեր քաղաքական գործիչներ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Հոկտեմբերի 10-ին Երեւանի ավագանու անդրանիկ նիստում քաղաքապետի միակ թեկնածու Տիգրան Ավինյանը ընտրվեց Երեւանի քաղաքապետ:
Քվեարկությանը մասնակցել է ավագանու 65 անդամներից 37-ը, անվավեր քվեաթերթիկ չի եղել: Տիգրան Ավինյանին կողմ է քվեարկել 32, դեմ` ավագանու 5 անդամ։
Սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների տվյալներով նորընտիր ավագանու մանդատները բաշխվել են հետևյալ կերպ․
«Քաղաքացիական պայմանագիր»-24 մանդատ
«Ազգային առաջընթաց»-14 մանդատ
«Մայր Հայաստան»-12 մանդատ
«Հանրապետություն»-8 մանդատ
«Հանրային ձայն»-7 մանդատ։




