
Աֆղանստանի արևմտյան հատվածում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել։ Օրեր առաջ երկրում տեղի ունեցած երկու խոշոր երկրաշարժերից զոհվել էր ավելի քան 1000 մարդ, հայտնում է BBC-ն։
6,3 մագնիտուդով նոր երկրաշարժը տեղի է ունեցել այսօր՝ տեղական ժամանակով ժամը 05:10-ին (GMT 00:40)՝ Հերաթ քաղաքից 28 կմ հյուսիս: Հաղորդվում է ավելի քան 100 վիրավորի մասին:




