
Ցանկացած առաքելության արդյունքը կախված է նրանից, թե ովքեր են այդ դրա կազմում, ովքեր են այն կազմակերպում, և ինչ են տեսնում դիտորդները՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է վերլուծաբան Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի առաքելության երկրորդ խմբի այցելությանն Արցախ։ Երեկ հայտնի էր դարձել, որ ՄԱԿ-ի դիտորդների երկրորդ խումբն անցել է Աղդամով և շարժվել դեպի Ստեփանակերտ։ Առաջին խումբը Լեռնային Ղարաբաղում էր հոկտեմբերի 1-ին։ Դիտարկման արդյունքներն ամփոփող զեկույցում այն «էթնիկ զտումների» մասին որևէ նշում չէր արել: Փաստաթուղթը պաշտոնական Երևանը խիստ կողմնակալ էր որակել։
Երկրորդ այցը կրկնելու է առաջինի արդյունքները՝ կարծում է Հրանտ Միքայելյանը ու ընդգծում՝ եթե առաքելությունը կազմակերպվում և ուղղորդվում է Բաքվի կողմից, ակնհայտ է, որ ոչ թե հումանիտար, այլ քաղաքական նպատակներ ունի։
Միքայելյանը կարծում է, որ Երևանը պետք է հանդես գա այլ առաքելություն պահանջելու նախաձեռնությամբ և կազմակերպի ՄԱԿ-ի դիտորդների ու Արցախից բռնի տեղահանված հայերի հանդիպումը։
Հարցազրույց վերլուծաբան Հրանտ Միքայելյանի հետ




