ԿարևորՀասարակություն

Քաղաքացիական անձանց թիրախավորում, գույքային վնասներ, բռնի տեղահանություն․ ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույց է հրապարակել, որտեղ ամփոփված են Արցախից բռնի տեղահանվածների հաշվառման վայրերում փաստահավաք աշխատանքների արդյունքները։ Սեպտեմբերի 19-20-ը Արցախում ռազմական գործողություններից զոհվել է 24 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 6 անչափահաս: Բռնի տեղահանման ճանապարհին նույնպես մահվան դեպք է գրանցվել:

Նախնական զեկույցն ամբողջական բովանդակությամբ ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին, ինչպես նաև իրավասու պետական մարմիններին։ «Թաթոյան հիմնադրամն» էլ իր հերթին է տեսնայութ հրապարակել՝ հապացույց այն բանի, որ ադրբեջանական ստորաբաժանումներն Արցախում 2023թ. սեպտեմբերի 19-ին զինված հարձակման են ենթարկել նաև քաղաքացիական բնակավայրերը։ Լրացված հայցով ՄԱԿ-ի արդարադատության դատարան է դիմել Միջազգային իավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։ Հոկտեմբերի 12–ին այնտեղ լսումներ են նախատեսված։

Մարտակերտի ներքին Հոռաթաղ գյուղից Ստեփանակերտ, հետո ավելի քան 60 ժամ դեպի Կոռնիձոր, այնուհետև՝ Մասիս․ 73-ամյա Լարիսա Աբրահամյանը 4-րդ անգամ է թողնում իր տունը, այս անգամ՝ մշտական։ Հիշում է սեպտեմբերի 19-ի կեսօրը․

«Սամոլյոտները գյուղի վրա էին։ Կրակոցներ էին, գրադ էր, ինչ էր։ Մեր հաևանը մեզ քցել ա իրանց գառաժը, հետո փեսես եկավ, մեզ տարավ դպրոցի նկուղ։ Դմփդմփոցներ էին։  Ես ասում էի կռիվը առավոտյան արդեն վերջացած կլինի, կգնամ տուն, ես իմ տան գործերով կզբաղվեմ, կանցնեմ իմ գործերին»։

Բայց հասցրեց միայն դեղերը վերցնել։ Անգամ ոչ բոլոր փաստաթղթերն են բերել։ 4 օր Ստեփանակերտում դրսում են մնացել՝ առանց հացի ու ջրի․

«Չէի իմանում երեխեքից որին կերակրեի։ Միլիոնավոր ժողովուրդ էր՝ բաց երկնքի տակ»։

Ինն ամիս էլ շրջափակման մեջ էին՝ թերսնված, առանց լույսի ու ջրի։ Ավելի քան կես տարի չգիտեին՝ ինչ էր ձեթը կամ շաքարը, ունեցածը կիսում էին․

«Մեկս մեկից աղ էինք վերցնում, որ հաց հունցենք, որ ապրենք; Մեկս մյուսին մեր գյուղում պահում էինք։ Վերջում կովի աղ էինք ուտում»։

73-ամյա կնոջ պատմությունը  արցախցի բռնի տեղահանվածների պատմություններից մեկն է միայն։ Նրանիցից յուրաքանչյուրի պատմությունը նախ շրջափակման, զրկանքների, հետո նաև պատերազմի ու ողբերգության առանձին վկայություն է։ Դրանց մի մասը Հայաստանի ՄԻՊ–ը անգլերենով արտահերթ զեկույցում ամփոփել։ 350 բռնի տեղահանվածի պատմություն են լսել, մասնավոր զրույցներ են վարել ՄԻՊ փաստահավաք խմբի անդամները։ Զեկույցում ամփոփվել ու  վերլուծվել է նաև ադրբեջանական զինված ուժերի կատարած հանցանքների ու դաժանությունների վերաբերյալ վկայությունները, փաստագրվել է բռնի տեղահանված անձանց, շտապօգնության մեքենաների թիրախավորման, երեխաների ու կանանց իրավունքների խախտումների ապացույցները։ Ներկայացվել են քաղաքացիական անձանց ու կենսական ենթակառուցվածքների թիրախավորման, անձանց հասցված գույքային վնասների դեպքերը․

«Զեկույցն ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ամփոփում է։ Այն հաստատում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականությունը, որը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է»: 

Նախնական զեկույցն ամբողջական բովանդակությամբ ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին, ինչպես նաև իրավասու պետական մարմիններին:

«Թաթոյան հիմնադրամն» էլ իր հերթին է տեսնայութ հրապարակել՝ հապացույց այն բանի, որ ադրբեջանական ստորաբաժանումներն 2023 թ. սեպտեմբերի 19-ին զինված հարձակման են ենթարկել նաև Արցախի քաղաքացիական բնավայրերը։ Այդ տեսանյութը Չարեքտար գյուղի դեպքերի մասին է: Տարբեր փոքր տեսանյութերի հավաքագրումով կարողացել են հիմնավորել, որ ադրբեջանցիները կրակոցներ են արձակել բնակելի տների ուղղությամբ՝ ակնհայտ իմանալով, որ դրանցում խաղաղ բնակիչներ են մնացել։

Վերջին տվյալներով Արցախի նկատմամբ ադրբեջանական հարձակումների հետևանքով սպանվել է 24 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 6 երեխա: Բռնի տեղահաման ճանապարհին նույնպես մահվան դեպք է գրանցվել։

ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակն էլ սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության էթնիկ հայերի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքների վերաբերյալ  2023թ. սեպտեմբերի 28-ին  ՀՀ անունից դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Բաքվի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու խնդրանքով։ Հոկտեմբերի 12–ին ՄԱԿ–ի արդարադատության դատարանում այս հայցով լսումներ են նախատեսված։

Back to top button