ԿարևորՔաղաքական

ԱՊՀ ԱԳ նախարարի խորհրդի նիստին Հայաստանը կներկայացնի փոխարտգործնախարարը

Հոկտեմբերի 12-ին ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում Հայաստանը կներկայացնի փոխարտգործնախարար, հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Մամուլի խոսնակի խոսքով, դեռ հոկտեմբերի 4-ին Հայաստանը գրավոր տեղեկացրել էր ԱՊՀ գործադիր կոմիտեին, որ երկիրը կներկայացնի փոխարտգործնախարարը։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը նման մեկնաբանություն էր արել, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի այն հայտարարությունից հետո, թե Մոսկվան դիտարկում է ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը։

Back to top button