
Այսօր կայացավ Երևանի նորընտիր ավագանու նիստը: 32 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ Երևանի քաղաքապետ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Տիգրան Ավինյանը:
Նիստին ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունները ընդհանուր 37 ավագանու անդամ։
Նիստը բոյկոտել էին «Ազգային առաջընթաց» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը:
Քաղաքապետի միակ թեկնածուն Տիգրան Ավինյանն էր:




