
Իսրայելում ՀՀ դեսպանությունից ևս մեկ անգամ կոչ են անում Գազայի գոտու անմիջական հարևանությամբ գտնվող ՀՀ քաղաքացիներին հետևել թիկունքի հրամանատարության հրահանգներին և մնալ իրենց կացության վայրերում։
Դեսպանությունը մշտական կապի մեջ է իսրայելական իշխանությունների և ՀՀ ԱԳՆ հետ և նոր զարգացումների դեպքում կիրազեկի ՀՀ քաղաքացիներին։




