
Հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Մոսկվան դիտարկում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը, RBC-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցերի ողջ շրջանակի շուրջ երբեք չի ընդհատվել։ Հույս ունենք, որ նման շփումները կշարունակվեն»,- ասել է ավագ դիվանագետը։
«Մենք դիտարկում ենք այս տարվա հոկտեմբերի 12-ին ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Բիշքեկում ԱԳ նախարարների մակարդակով նման քննարկումներ անցկացնելու հնարավորությունը»,- ասել է նա։
«Ադրբեջանական կողմն արդեն տվել է սկզբունքային համաձայնություն։ Եվ մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը նույնպես կհամաձայնի մասնակցել նման բանակցություններին»,- նշել է նա։




