
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում սեպտեմբերի 7-8-ը անցկացվել է ամենամյա DeGamefi WEB3 կոնֆերանսը, որին մասնակցել է նաև Հայաստանի WEB3 համայնքի ներկայացուցիչները: Հայաստանից կոնֆերանսին որպես խոսնակ ելույթ է ունեցել WEB3 Հայաստան հիմնադրամի և Blockstars-ի հիմնադիր Արտյոմ Հարությունյանը։ Կոնֆերանսի հիմնական առանցքում կրիպտոն, բլոկչեյնը, արհեստական ինտելեկտը և Web3 տարածությունն էր։
Իր ելույթի ընթացքում Հարությունյանը ներկայացրել է մեր երկրում տեխնոլոգիաների զարգացման, կրիպտոյի հետ կապված օրենսդրական կարգավորումների շուրջ։
«Հայաստանում կրիպտոյի հետ կապված օրենքներն ավելի խիստ են, քան Վրաստանում։ Իհարկե, ոչ մի օրենք կամ կարգավորում ձեզ չի խանգարում կրիպտոն օգտագործել, բայց միևնույն ժամանակ բանկերն ու կարգավորողները այնքան էլ չեն ողջունում այդ փաստը։ Այս կոնտեքստում Վրաստանը մեզնից առաջ է, սակայն մենք էլ աշխատում ենք այդ ուղղությամբ»,-նշել է Արտյոմ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ նման միջազգային կոնֆերանսները շատ կարևոր են հատկապես ոլորտում փորձի փոխանակման և նոր գաղափարների գեներացման համար։
DeGamefi-ն անցկացվում էր երկրորդ անգամ։ Միջոցառմանը մասնակցեցին վրացական և միջազգային ընկերությունների փորձագետներ, մտքի առաջնորդներ և նորարարներ բլոկչեյնի և Web3 տարածության մեջ: Անցկացվեցին պանելային քննարկումներ և անհատական ելույթներ ամենաարդիական թեմաների շուրջ, ինչպես նաև կազմակերպվեց նորարարությունների էքսպո։




