
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնել Աֆղանստանի ժողովրդին, որը տուժել է տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով, ասված է ՀՀ ԱԳՆ X-ի էջում արված գրառման մեջ։
«Մենք հույս ունենք, որ տուժածների ընտանիքներն ու հարազատները ուժ կունենան հաղթահարելու բնական աղետի պատճառած ողբերգությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Աֆղանստանի արևմուտքում Հերատ նահանգում հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով, վերջին տվյալներով, տուժել է 2440 մարդ, մահացել է 2445-ը, ավերվել է 1983 շինություն։




