ԿարևորՀասարակություն

Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում` Մայր Աթոռում

Հոկտեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Սուրբ Տրդատի բաց խորանում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում եպիսկոպոսության աստիճանի արժանացան Իրաքի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանը, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Տնօրեն ժողովի ատենապետ Հոգեշնորհ Տ. Թեոդորոս ծայրագույն վարդապետ Զաքարյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կալվածոց տեսուչ Հոգեշնորհ Տ. Կորյուն ծայրագույն վարդապետ Բաղդասարյանը և Վիրահայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանը։

Back to top button