ԿարևորՔաղաքական

ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ գնահատելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքները

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը, որի կազմում են եղել Եվրոպայի և Ասիայի գործերով ԱՄՆ ՄԶԳ ղեկավարի տեղակալ Ալեքս Սոկոլովսկին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն  Ջոն Ալելոն և ԱՄՆ ՄԶԳ Արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգող Մայք Լամբրայթը:

Պատվիրակության անդամները Հայաստան են այցելել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների գնահատման նպատակով:

Այս համատեքստում, քննարկվել են  Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ռազմավարական հաղորդակցության, բարեփոխումների պլանի, ինչպես նաև արագ արձագանքման համար անհրաժեշտ կարիքների հետ կապված հարցեր: Երկուստեք կարևորվել է հաղորդակցության համակարգի ինստիտուցիոնալացումը:

ԱՄՆ ՄԶԳ պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել շարունակական աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանը՝ կարողությունների զարգացման, փորձի փոխանակման, ինչպես նաև ստեղծված իրավիճակում արագ արձագանքման ոլորտում:

Back to top button