Արցախի պետական ջազ նվագախմբի վերջին համերգը շրջափակումից առաջ էր՝ 2022-ի օգոստոսին, Ստեփանակերտում։ 2023-ի սեպտեմբերի 25-ին արդեն նվագախմբի ղեկավար Տիգրան Սուչյանը ֆեյսբուքում դիմում էր ծանոթ ու անծանոթ մարդկանց՝ գործիքները Երևան տեղափոխելու համար։
Մեծ դժվարությամբ, ծանոթ ու անծանոթ մարդկանց շնորհիվ գործիքները հատեցին Հակարիի կամուրջը։ Արցախի պետական ջազ նվագախմբի նոր հասցեն քաղաքամայր Երևանն է։




