ԿարևորՀասարակություն

Հայաստանը ՄԻԵԴ-ից պահանջել է պարտավորեցնել Ադրբեջանին ազատ արձակել ԼՂ ներկա և նախկին ղեկավարներին

Սույն թվականի հոկտեմբերի 4-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, Դատարանի կանոնների 39-րդ կանոնի հիման վրա, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Լեռնային Ղարաբաղի նախկին և ներկա ղեկավարության բոլոր ներկայացուցիչների՝ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով երաշխավորվող իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով, պահանջելով նաև պարտավորեցնել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել նրանց:

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, հիմք ընդունելով սոցիալական ցանցերում տարածված մի շարք տեսանյութերը, խնդրել է Դատարանին Ադրբեջանին պարտավորեցնել տեղեկացնելու իր վերահսկողության տակ հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց մասին ու տրամադրել ամբողջական տվյալները:

Ավելի վաղ Եվրոպական դատարան ներկայացված դիումի վերաբերյալ Ադրբեջանը դատարանին էր ներկայացրել Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ տեղեկատվություն, որը փոխանցվել է վերջինիս մերձավոր ազգականներին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանից անձանց վերաբերյալ տեղեկատվություն ստանալուն պես այն փոխանցվում է վերջիններիս հարազատներին:

Back to top button