ԿարևորՔաղաքական

Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 25 մլն եվրո օգնություն կհատկացնի. Ֆոն դեր Լայեն

Եվրամիությունը ավելի քան 25 միլիոն եվրո օգնություն կհատկացնի Հայաստանին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ժամանելուն պես։

«Մենք հատկացրել ենք 5,2 միլիոն եվրո, ես այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կասեմ, որ ուրախ ենք այս գումարը կրկնապատկել՝ հասնելով 10,2 միլիոն եվրոյի, և ևս 15 միլիոն եվրո օգնություն ենք հատկացնում Հայաստանի բյուջեին»,- ասել է նա։

Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ Գրանադայում հանդիպում կունենա Փաշինյանի հետ և կքննարկի Հայաստանին աջակցելու հարցը։

«Իհարկե, այսօր Հայաստանը դերակատարում կունենա քննարկումներում։ Ես երկկողմ ձևաչափով կհանդիպեմ Հայաստանի վարչապետի հետ։ Մենք մեծապես աջակցում ենք Հայաստանին, աջակցել ենք նրա հումանիտար կարիքներին»,- ասել է նա՝ նշելով, որ կքննարկեն, թե ինչով կարող են աջակցել Հայաստանին այս դժվարին իրավիճակում։

Եվրահանձնաժողովի ղեկավարն ընդգծել է, որ ԵՄ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում և աշխատում է երկխոսության վերականգնման և Բաքվի և Երևանի միջև խաղաղ համաձայնագրի հասնելու ուղղությամբ։

Կարդացեք նաև

Back to top button