ԿարևորՀասարակություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսում է աջակցության ծրագիր բռնի տեղահանված արցախցիների համար

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ԱՄՆ «Հայաստան» հիմնադրամի (ArmeniaFund) ֆինանսավորմամբ, սկսում է բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար նախատեսված առաջնային անհրաժեշտության օգնությունը։

Առաջին կանգառը Արարատի մարզն էր, որտեղ տրամադրվել է մեծաքանակ պարեն (բրինձ, մակարոնեղեն, հնդկաձավար, ձեթ, թխվածքաբլիթ, կարտոֆիլ, թեյ, սուրճ), տնտեսական ապրանքներ, հագուստ եւ հիգիենայի պարագաներ՝ նախատեսված 220 ընտանիքի համար։

Հաջորդ կանգառը Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքն էր, որտեղ նույն աջակցությունից կօգտվի 100 ընտանիք։ Այս պահին Հիմնադրամի հրատապ օգնության բեռը Գորիսի ճանապարհին է։

Ընդհանուր առմամբ 40 տոննա առաջնային հրատապ օգնություն կտրամադրվի Վայոց Ձորի, Արմավիրի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ապաստան գտած 1000-ից ավել ընտանիքների։

Կարդացեք նաև
Close
Back to top button