ԿարևորՔաղաքական

Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմաններ

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է նպաստել Կովկասի տարածաշրջանում լարվածության թուլացմանը։

Ըստ Mehr News-ի՝ Բաղերին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը նշել է, որ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները ազդում են տարածաշրջանի անվտանգության վրա՝ գեներալ Բաղերին ընդգծել է, որ այս տարածաշրջանում լարվածության շարունակումը ձեռնտու չէ Հայաստանին, Ադրբեջանին և տարածաշրջանի մյուս երկրներին։

Իրանցի զինվորականը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի սահմաններ դիտորդներ ուղարկելու Իրանի պատրաստակամության մասին, նաև ընդգծել, որ որևէ երկրի պաշտպանունակության բարելավման հետևում չպետք է լինի որևէ ագրեսիվ նպատակ կամ մտադրություն։

«Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը բխում են բոլոր երկրների շահերից, և տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները, իսկ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը հակասում է տարածաշրջանի խաղաղությանը», — հավելել է նա։

Back to top button