

Լեռնային Ղարաբաղում ականատես ենք լինում էթնիկ զտումների, հայտարարել է Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լոիզոն՝ Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և Հայաստանի դեմ շարունակվող սպառնալիքների վերաբերյալ քննարկման ժամանակ։
Հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղի հայերը ամիսներ շարունակ պաշարված են եղել, սովի են մատնվել և վերջապես հարձակման են ենթարկվել Ադրբեջանի կողմից, Եվրախորհրդարանի պատգամավորն ասել է. «Ադրբեջանը պետք է պատասխան տա դրա համար, և մենք կպահանջենք պատժել Ալիևի ռեժիմին։ Իհարկե, եվրոպական միջնորդությունը նույնպես ձախողվել է՝ չեզոք մնալու մոլուցքի պատճառով»,- նշել է նա։
«Մեր խորհրդարանը նույնպես մի քանի անգամ զգուշացրել էր հասունացող ողբերգության մասին, բայց ոչ ոք չլսեց»,- ասել է պատգամավորը։
«Այսօր մեկ այլ աղետ է հասունանում. Ադրբեջանն ու Թուրքիան չեն հրաժարվել Հայաստանի ինքնիշխանությունը քայքայելու ծրագրերից»,- նշել է Նատալի Լոիզոն՝ հավելելով, որ մինչ այժմ Եվրոպան տրաբեր պատճառներով պասիվ է մնացել։
«Հարձակման տակ գտնվող ժողովրդավարությունը պաշտպանելու ձգձգումը այն պատրվակով, որ մեզ գազ է պետք, ձեզ ինչ-որ բան հիշեցնո՞ւմ է: Դուք իրավացի եք, այն շատ նման է Ուկրաինային: Եկեք չկրկնենք մեր սխալները. Փրկենք մեր պատիվը. փրկենք Հայաստանը»,- հայտարարել է նա Եվրախորհրդարանում։