ԿարևորՀասարակություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ քաղաքականացված, Ամարասն ու Գանձասարը՝ վտանգված

Ադրբեջանը փորձում է  Արցախում վերացնել հայկականության ցանկացած վկայություն։ Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր` ինչպես են ադրբեջանցի զինծառայողները կրակում Արցախի Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղի 13-րդ դարի վանական համալիրի վրա։ Այսօր վտանգված է Արցախի ողջ նյութական մշակութային ժառանգությունը։

Արցախի ողջ նյութական մշակութային ժառանգությունը վտանգված է»,-ասում է «ԻԿՕՄՕՍ-Հայաստան» կազմակերպության գործադիր տնօրեն Գագիկ Գյուրջյանը: Նա գտնում է, որ պետք է այս հարցով անդադար ահազանգել միջազգային կառույցներին. «Մեծապես անհրաժեշտ է օգտվել այն կոնվենցիաներից, որ մենք ենք ստորագրել և Ադրբեջանը»։

44 -օրյա պատերազմից հետո ականատես եղանք  մի շարք մշակությային, պատմական, հոգևոր կառույցների ոչնչացմանը՝ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին վերածեցին մզկիթի, «Կանաչ ժամը»  հողին հավասարեցրին և այլն։ Այդ ժամանակ Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման վտանգի մասին բազմիցս ահազանգեցին միջազգային կառույցներին։ Սակայն  ՅՈՒՆԵՍԿՕ-ն այդպես էլ փաստահավաք առաքելություն չուղարկեց Արցախի բռնազավթված տարածքներ և ոչ մի ջանք չգործադրեց այդ ուղղությամբ։ Միջազգային այդ կառույցը չփորձեց անգամ կանխել Ադրբեջանի  նորանոր հանցագործությունները  հայկական մշակութային ժառանգության նկատմամբ։

Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Արցախում վերացնի հայկականության ցանկացած վկայություն։ Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր` ինչպես են ադրբեջանցի երկու զինծառայող կրակում Արցախի Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղի 13-րդ դարի վանական համալիրի վրա։

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագիրի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը գտնում է, որ Հաքյաստանը պետք է խոսի միջազգային գործընկերների հետ  համապատասխան հռչակագրերի տեսքով․

«Բայց ցավոք Հայ Առաքելական եկեղեցին, կառավարությունը, այլ  մասնագետները  բավականին խառնիճաղանչ են  ու ոչ միասնական»։

Պետրոսյանի ղեկավարած ծրագրով մշտադիտարկում է իրականացվում, հետևում են տեղի ունենցող փոփոխություններին՝ օրինակ, արբանյակային կապով տեսնում ու արձանագրում են, թե ինչ է կատարվում Արցախում․

«Եթե ուժ ունենայինք մեր ժառանգությունը ետ բերելու, իմ ասածները ընդհանրապես էական չէին, բայց  մենք այդ ուժը ակնահայտորեն ուղղակի չունենք, կամ չկա համապատասխան համառություն»։

Ադրբեջանը ջանք չի խնայում, որ հայկական մշակութային հարստությունը ներկայացնի որպես աղվանական։ «ԻԿՕՄՕՍ-Հայաստան» կազմակերպության գործադիր տնօրեն Գագիկ Գյուրջյանը նկատում է, որ այս առումով գոնե մխիթարական է, օրինակ, Ամարասի լինելությունը․

«Չեմ կարծում Ամարասը և Գանձասարը կվատնագվեն, դրանք մեր միջնադարյան ժառանգությունը համարում են ալբանական,Դադիվանքը ուդիական,  այսիքն՝ իրենք ինչ-որ հիմքեր են ստեղծել ու դժվար թե ձեռք տան»։ 

Համլետ Պետրոսյանն ասում է, որ այս առումով մեծ գործ ունի անելու ՀՀ ԱԳ նախարարությունը։ Լսելի լինելու համար պարբերաբար դիմումներ պետք է գրելտարբեր կազմակերպությունների, չնայած, պրոֆեսորի համոզմամբ՝ այդ կառույցները խիստ քաղաքականացված են․

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն և այդ կազմակերպությունները քաղաքականացված կազմակերպություններ են ու նրանք աստվածային դատարան  չեն։ Որքան ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանն է  ներկայացնում, այնքան էլ Ադրբեջանն  է ներկայացնում։ Այսինքն՝  էնպես չի, որ մենք  ՅՈՒՆԵՍԿՕ–ին շատ բան ներկայացնում ենք՝ ավելի շատ արդյունքն ենք ստանում։ Բայց մտածել, որ ոչինչ չի օգնի ու պիտի ձեռքերը ծալած նստել, իհարկե՝ ոչ։ Եվ, եթե մենք բռունցք չենք դարձել, մեր մշակույթն էլ մեր օրին պիտի լինի»։

Back to top button