Փարիզը քվեարկել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին պատվավոր քաղաքացիություն շնորհելու օգտին


Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին պատվավոր քաղաքացիություն շնորհելու օգտին, հայտնել է քաղաքապետ Անն Իդալգոն։
«Փարիզի խորհրդի համար պատիվ է միաձայն քվեարկել էթնիկ զտումների զոհ դարձած Լեռնային Ղարաբաղի հայերի համար Փարիզի քաղաքի պատվավոր քաղաքացիության օգտին», — ասել է Անն Իդալգոն X-ի (նախկին Twitter) իր էջի գրառման մեջ:
«Փարիզը միշտ պաշտպանելու է հայերին, որոնց սպառնում է Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանությունը», — գրել է նա։
C'est l'honneur du Conseil de Paris de voter à l'unanimité la citoyenneté d'honneur de la Ville de Paris aux Arméniens du Haut-Karabagh, victimes d'épuration ethnique.
— Anne Hidalgo (@Anne_Hidalgo) October 3, 2023
Paris protègera toujours les Arméniens menacés par le processus génocidaire mené par l'Azerbaïdjan. pic.twitter.com/WXE6wkmU1J