ԿարևորՄիջազգային

Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակ են ստացել Covid-19 պատվաստանյութերի ստեղծմանը նպաստած գիտնականները

Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում 2023 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է հունգարացի գիտնական Կատալին Կարիկոյին և ամերիկացի Դրյու Վայսմանին՝ «նուկլեինաթթուների հիմքերի փոփոխման ոլորտում իրենց հայտնագործությունների համար»՝ ասվում է Նոբելյան կոմիտեի հայտարարության մեջ։

Հետազոտությունները թույլ են տվել COVID-19-ի դեմ մՌՆԹ (mRNA) պատվաստանյութեր ստեղծել։ Պատվաստանյութերը փրկել են միլիոնավոր կյանքեր և կանխել հիվանդության ծանր ընթացքը:
Նույն mRNA տեխնոլոգիան այսօր հետազոտվում է այլ հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի բուժման համար:

Նոբելյան մրցանակի կոմիտեի հայտարարության մեծ ասվում է. «Դափնեկիրները նպաստել են պատվաստանյութերի մշակման աննախադեպ տեմպերին՝ մարդու առողջության համար ամենամեծ սպառնալիքներից մեկի պայմաններում»։
Covid-ի դեմ Moderna և Pfizer/BioNTech պատվաստանյութերը երկուսն էլ հիմնված էին mRNA տեխնոլոգիայի վրա։

Back to top button