ԿարևորՄշակույթ

«Քո արվեստը դպրոցում» ծրագրի հերթական հանդիպումների շարքը՝ Լոռու մարզում

ՀՀ Լոռու մարզի «ԼՈՖՏ-ՎԱՆԱՁՈՐ» երիտասարդական կենտրոնում, Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում և Սպիտակի մշակույթի տանը հոկտեմբերի 2-5-ը կանցկացվի «Քո արվեստը դպրոցում» ծրագրի հերթական հանդիպումների շարքը:
Ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը:

«Քո արվեստը դպրոցում» ծրագրի հերթական հանդիպումների շարքի շրջանակում աշակերտները հնարավորություն կունենան հանդիպելու արվեստագետ Վրեժ Քասունու, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանի, բեմադրիչ, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանի, հայ ազգային տարազի ժողովրդական վարպետ Մարտուհի Սարգսյանի հետ:
Հանդիպումներին ընդհանուր առմամբ կմասնակցեն մարզի 40 դպրոցների 505 աշակերտներ և 50 ուսուցիչներ:

«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

2023 թվականի առաջին կիսամյակում ծրագիրն իրականացվել է Երևանում և ՀՀ Շիրակի, Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերի 301 դպրոցներում՝ 4136 աշակերտների և 311 ուղեկցող ուսուցիչների մասնակցությամբ:

Ծրագրի շրջանակում իրականացվում են Հայաստանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Կազմակերպվում են հանդիպում-քննարկումներ արվեստագետների ու մշակութային գործիչների հետ: Հանդիպումներն իրականացվում են ինտերակտիվ ձևաչափով. երեխաները հնարավորություն են ունենում ստանալու ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև անմիջականորեն դիտում են տվյալ արվեստագետի ներկայացումը, համերգային կատարումը, մասնակցում են հյուրի կողմից տեղում անցկացվող վարպետության դասին, արվեստի նմուշների ցուցադրմանը, ինչը հետագայում կարող է օգնել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում:

Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում լինում է նաև հարցուպատասխանի հատված, որը նպաստում է աշակերտ-արվեստագետ առավել անմիջական շփմանը և երեխաներին հետաքրքրող հարցերի պարզաբանմանը:

Կարդացեք նաև
Close
Back to top button