ԿարևորՔաղաքական

Արմեն Գրիգորյանը Ալի-Աքբար Ահմադիանի հետ քննարկել է ստեղծված իրավիճակի հետևանքները

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 1-ին Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետություն Ազգային անվտանգության Գերագույն խոհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանի հետ, հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդից։

ԱԽ քարտուղարը հանգամանալից ներկայացրել է վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված հարձակման մանրամասները՝ որի հետևանքով տեղի է ունենում ԼՂ բնակչության զանգվածային բռնի տեղահանում:

Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը և ստեղծված իրավիճակի հետևանքները: Զրուցակիցները կարևորել են ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Երկուստեք ընդգծվել է երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը:

Կարդացեք նաև

Back to top button