ԿարևորՀասարակություն

ՀՀ բուժհաստատություններում բուժում է ստանում 361 արցախցի

Հայաստանի բուժհաստատություններում այս պահի դրությամբ բուժում է ստանում 361 արցախցի, այսօր «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքների ընթացքը ներկայացնող մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«221-ը պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած անձինք են, 114-ը` ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացածները, մյուս 26 անձինք առողջական այլ խնդիրներով են հոսպիտալացվել»,- նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ գրանցվել է մահվան 14 դեպք:

Back to top button